NavX Navigator X
Մուտք
Սևագիր

Գաղտնիության քաղաքականություն

Կարճ և առանց իրավաբանական բարդ լեզվի՝ ինչ տվյալներ ենք հավաքում, ինչու և ինչքան ենք պահում։ Փաստաթուղթը սևագիր է, վերջնական տարբերակը կհրապարակվի իրավաբանի ստուգումից հետո։

Ինչ ենք հավաքում

  • Հաշիվ՝ էլ. փոստ, անուն, գաղտնաբառի հեշ (ոչ բաց տեքստ), կամավոր՝ հեռախոսահամար՝ OTP հաստատմամբ։
  • Քարտեզի հարցումներ՝ հասցեներ և կոորդինատներ, որոնք անհրաժեշտ են պատասխանը ստանալու համար։
  • Տեխնիկական տեղեկություն՝ IP, բրաուզեր, սարք, սխալների մատյան՝ մինչև 30 օր։
  • Մեսենջեր՝ հաղորդագրություններ, ֆայլեր և զանգերի մետատվյալներ (ոչ ձայնագրություն)։

Ինչու

  • Ծառայությունը մատուցելու համար՝ քարտեզ, երթուղի, չաթ։
  • Անվտանգություն՝ չարաշահման և սպամի հայտնաբերում, սահմանաչափեր։
  • Աջակցություն՝ քո հարցումով, request_id-ով։

Ում հետ չենք կիսում

Տվյալները չեն վաճառվում և չեն փոխանցվում գովազդային ցանցերին։ Օգտագործում ենք միայն սերվիս-մատակարարներ (հոսթինգ, փոստ)՝ պայմանագրային սահմաններում։

Պահպանում

Տեխնիկական մատյանները՝ մինչև 30 օր, պահուստային պատճենները՝ մինչև 30 օր, հաղորդագրությունները՝ մինչև ջնջելը։ Հաշիվը ջնջելիս անձնական տվյալները հեռացվում են, բացառությամբ օրենքով պահանջվող գրառումների։

Քո իրավունքները

Ցանկացած պահի կարող ես պահանջել տվյալների պատճենը կամ ջնջումը՝ գրելով info@navx.am։ Պատասխանը՝ մինչև 30 օր։

Cookie և տեղական պահոց

Օգտագործում ենք միայն անհրաժեշտը՝ մուտքի սեսիա, թեմայի ընտրություն, լեզու։ Հետևող գովազդային cookie չկա։