Օգտագործման պայմաններ
Կանոններ, որոնցով աշխատում է NavX-ը։ Փաստաթուղթը սևագիր է, վերջնական տարբերակը կհրապարակվի իրավաբանի ստուգումից հետո։
Ծառայություն
NavX-ը տրամադրում է քարտեզ, նավիգացիա, մեսենջեր, API և հարակից գործիքներ։ Ծառայությունը մատուցվում է «ինչպես կա» սկզբունքով, զարգացման փուլում՝ հնարավոր են ընդհատումներ։
Հաշիվ
- Պատասխանում ես քո հաշվի գաղտնաբառի և բանալիների գաղտնիության համար։
- Մեկ անձ՝ մեկ հաշիվ, տվյալները պետք է լինեն ճշգրիտ։
- Հաշիվը կարող ենք արգելափակել չարաշահման, սպամի կամ օրենքի խախտման դեպքում։
API
- Բանալին անձնական է․ չհրապարակել, չտեղադրել բրաուզերի կոդում։
- Սահմանաչափերը՝ ըստ սակագնի, գերազանցումը՝
429։ - Արգելվում է քարտեզի տվյալների զանգվածային ներբեռնում, վերավաճառք և ծառայության վերարտադրում։
Արգելված է
Անօրինական գործողություն, ուրիշի անձնական տվյալների հավաքում, սպամ, ծառայության տեխնիկական խափանում, ավտոմատացված հարձակումներ։
Պատասխանատվություն
Քարտեզի տվյալները կարող են ունենալ անճշտություններ, ուստի երթուղիները՝ միայն օժանդակ։ Պատասխանատվությունը չի ծածկում անուղղակի կորուստներ, իսկ առավելագույն չափը՝ վերջին ամսվա վճարված գումարը։
Փոփոխություններ
Պայմանները կարող են փոխվել․ էական փոփոխությունների մասին տեղեկացնում ենք էլ. փոստով կամ ծառայության մեջ՝ ուժի մեջ մտնելուց առնվազն 7 օր առաջ։
Կապ
Հարցեր՝ info@navx.am կամ աջակցության էջ։