Հասանելի է
Նավիգատոր
Երթուղի՝ մեքենայով կամ ոտքով, ժամանման գնահատում, ձայնային ուղեկցում հայերենով և 3D տեսք՝ իրական շենքերով։
Երթուղիներ և ETA
Կարճագույն և ամենաարագ երթուղիներ՝ ճանապարհների տեսակների հաշվառմամբ։ Ժամանման գնահատումը թարմացվում է ընթացքի հետ։
Ձայնային ուղեկցում
Հայերեն ձայն՝ տեղական սինթեզով, արագ և առանց ինտերնետ կախվածության։ Հուշումները՝ մանևրից առաջ, այլ ոչ թե հետո։
3D քաղաք
Շենքերի ծավալներ և ռելիեֆ՝ խաչմերուկները հասկանալի դարձնելու համար։ Կամերան հետևում է ընթացքին թեքված տեսքով։
Ճանապարհին
Քարտեզը շարունակում է աշխատել վատ կապի դեպքում՝ ներբեռնված սալիկներով և արդեն հաշվարկված երթուղով։